Քաղաքականություն 

ԱԺ արտահերթ նիստ տեղի չի ունենա

Այսօր՝ մայիսի 21-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Աննա Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը մերժվել է, քանի որ ներկայացված փաստաթղթերի ամբողջական չեն եղել․ «Հայտարարությանը նախագիծ կցված չի եղել, իսկ կանոնակարգ օրենքի պահանջներն այնպիսին են, որ կից փաթեթը պետք է ամբողջովին լինի, որի մեջ է մտնում նաև հայտարարության նախագիծը»։

Տիկին Կարապետյանը հայտնեց, որ փաստաթղթերը հետ են վերադարձվել ամբողջական դարձնելու համար, որպեսզի փաթեթն ամբողջովին ներկայացվի ԱԺ նախագահին․ «Երբ ներկայացվի, այն ժամանակ էլ կքննարկվի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը»,- նշեց «Իմ քայլ»-ի պատգամավորը։

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից