Գլխավոր Հասարակություն 

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ

analitik.am

Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն կատարել գործողություններ և հայտարարություններ, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշում դատական համակարգի վրա: Այս մասին ասված է ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինանյի և Անդրեյ Շիրցելի տարածած հայտարարության մեջ՝ կապված վարչապետ Փաշինյաի կոչով դատարաններն արգելափակելու հետ:

«Առանց անդրադառնալու այս որոշման էությանը, մենք ուզում ենք ընդգծել,որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության հիմնասյունն է: Գոյություն ունեն հստակ իրավական գործընթացներ՝ ինչպիսիք են վերադաս դատարան բողոքարկումը՝ վիճարկելու համար դատարանի որոշումը, որը կասկածելի է թվում: Օրենքի գերակայութունը պետք է հարգել բոլոր քաղաքացիներն՝ անկախ նրանից, թե ով են իրենք: Միևնույն ժամանակ, մենք ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ դատական համակարգում հեռու գնացող բարեփոխումներ անելու հարցում՝ մասնավորապես կոռուպցիայի հետ պայքարի մասով»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից