Հայաստան Քաղաքականություն 

Իշխանության կողմից որդեգրված ճանապարհը տանում է դեպի Հայաստանի և Արցախի պետականության հիմքերի խարխլմանը. Կոմկուս

analitik.am

Ընդունելով, որ արդարադատության ոլորտում կան լուրջ բացթողումներ, որոնք սկիզբ են առել դեռեւս 90-ականների սկզբից՝ նպաստելով իշխանությունների կողմից աշխատավոր ժողովրդի կեղեքմանն ու հարստահարմանը, գիտակցելով բարեփոխումների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ իշխանության կողմից որդեգրված ճանապարհը տանում է դեպի փակուղի, հասարակության պառակտման, Հայաստանի եւ Արցախի պետականության հիմքերի խարխլման:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ունենալով պետական շինարարության բազմամյա հարուստ փորձ անհանգստացած է սահմանադրությամբ ամրագրված իշխանության թեւերի բաժանման սկզբունքը խախտելու փորձերից եւ հասարակության լայն խավերի շերտավորումից:

Կոչ ենք անում իշխանություներին հավատարիմ մնալով տնտեսական բարեփոխումների ուղեգծին՝ զբաղվել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, բարձրացնելով ժողովրդի կենսամակարդակը եւ պետության անվտանգության ամրապնդումը, բացառապես սահմանադրության շրջանակներում:

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Նույն շարքից