Բարի օր Հասարակություն 

Մենք հարգում ենք Գարեգին Նժդեհին. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ ռուսներին

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ-ի զեկույցի հետ կապված, նեոնացիոնալիզմի տարածման, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի մասին, որտեղ նաև Հայաստանի մասին հիշատակում կար, և ասվում էր, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել ոչ միանշանակ գործչի հիշատակի հավերժացման ուղղությամբ՝ նկատի ունենալով Գարեգին Նժդեհին: Այսօր՝ մայիսի 21-ին, դիմելով ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, հայտարարեց լրագրողներից մեկը՝ ցանկանալով իմանալ, թե որն է Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում:

Աննա Նաղդալյանը նշեց, որ զեկույցին ծանոթացել են և այդ մասին կարող է ասել, որ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդից մասնակցել են 600 հազար մարդ, զոհվել է 300 հազարը. «Եթե չեմ սխալվում մենք ունենք 150 սովետական հերոս 80 գեներալ, 6 մարշալ, եթե չեմ սխալվում թվերում: Դա առաջինը:

Երկրորդը՝ Հայաստանը պայքարել է իր անկախության, գոյատևման համար թուրքերի և կովկասյան թաթարների դեմ և հարգում է այդ պայքարում իր հերոսներին:

Երրորդը, ցանկանում եմ նշել, որ Հայաստանը մարդու իրավունքներին մոտենում է համընդգրկուն ձևով, ունի ժողովրդավարական կարգ և բազմակարծություն: Սակայն, միաժամանակ լինելով ժողովրդավարական և իրավունքի գերակայության երկիր, Հայաստանում կան օրենքներ, որոնք սահմանափակում են երկրում ռասայական կամ այլատյացության դրսևորման ցանկացած դեպք:

Եվ չորրորդը, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պայքարում է նեոնացիզմի, այլատյացության դեմ, քանի որ սեփական փորձից գիտի դրա վտանգները՝ հանդիսանալով այլատյացության զոհ: Հայաստանը նաև պայքարում է ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ, լինեն դրանք տարածաշրջանում այլատյացություն սերմանողները, թե սափրագլուխները: Այս առումով Հայաստանը միջազգային տարբեր ատյաններում պայքարում է նեոնացիզմի յուրաքանչյուր դրսևորման դեմ: Կարծում եմ այս ամբողջ համալիր ներկայացվածը կարելի է դիտարկել որպես համընդգրկուն պատասխանը Ձեր հարցին»:

 

Նույն շարքից