Քաղաքականություն 

Հրապարակում եմ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը. Մարուքյան

analitik.am

Սիրելի՛ քաղաքացիներ,
հրապարակում եմ ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՉՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵԼՔԵՐՆ Ու ՄՈւՏՔԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈւ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅԱՆ Ու ՀԵՌԱՆԿԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
կ ո չ է ա ն ու մ
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները։

Ազգային ժողովի նախագահ ___________________________ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

 

Նույն շարքից