Հասարակություն 

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում բանտում պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու նկատմամբ մահափորձի մասին

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ  իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից և մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ,   իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝  իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից