Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլը ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով է ստեղծում

Այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդարանում տեղի է ունեցել Իմ քայլը խմբակցության փակ նիստը, որի ընթացքում երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է կայացվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված և ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողովներին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 20-ին, ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդեն երեկոյան թեմայի շուրջ խոսեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով ցանկություն հայտնեց, որ հանձնաժողովում ընդգրկված լինեն մասնագետներ, ովքեր կօգնեն լրացուցիչ ճշտումներ մտցնել, եթե դրա անհրաժեշտությունը կա և բացահայտումներ անել, եթե այդպիսիք կան:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից