Հայաստան Քաղաքականություն 

Մեծն իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի, սրում է ու սրում. Արամ Սարգսյան

Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր՝ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի, սրում է ու սրում:

Ես առաջին օրից դեմ եմ եղել հակադրություններին՝ "Հին" ու "Նոր" Հայաստանների, տարիքային ռասիզմ հիշեցնող "սերնդափոխության", "հեղափոխության" և "Արցախյան ազատամարտի" համեմատության, առավել ևս՝ հակադրության, "սև-ի ու "սպիտակ"- ի բաժանման...

Այն դիտարկումների հետ էլ, որ ես ԼՂՀ իշխանությանն եմ պաշտպանում, համաձայն չեմ։ Ես փորձում եմ հարթել, ցավոք, չի ստացվում: Դեռ չի ստացվում: Ես համոզված եմ՝ հայրենիքը բոլորիս համար եղել է մեկը, կա ու լինելու է մեկը: Մահապարտները ուրիշի հայրենիքի համար չէին գնում հաղթելու: Պատերազմը ավարտված չէ: Գլխավոր հարցը լուծված չէ՝ Արցախի կարգավիճակի ու անվտանգության:

Այս պարագայում արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ու մեր խնդիրները լուծելու փոխարեն՝ ներքին խնդիրներ ստեղծելը, մեղմ ասած, նպատակամետ չէ: Դա չի նշանակում ամեն ինչ ծածկադմփոց անել, դա նշանակում է իրար հանդիպել ու ամեն ինչ պարզել, հետո ստատուսներ գրել ու հայտարարություններ անել՝ եթե անհրաժեշտություն լինի:

Ես ոչ մեկին պաշտպանելու խնդիր չունեմ: Նախ՝ իրենք իրենց հրաշալի պաշտպանում են ու կողքից պաշտպանների կարիք չունեն, հետո էլ՝ իմ քաղաքական կարիերայում ես միշտ ձգտել եմ խնդիր լուծել, ոչ թե խնդիր դառնալ։

ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյան

  • 78
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    81
    Shares

Նույն շարքից