Հայաստան Քաղաքականություն 

Փակ դռներից դուրս լսվում էին Իմ քայլը խմբակցության վիճաբանության ձայները. Առավոտ

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր բավականին երկարատև փակ նիստ է անցկացրել և բավականին բուռն քննարկումների մեջ եղել: Այնքան թեժ և բուռն, որ փակ դռներից դուրս լսվել են վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու և անցումային արդարադատության հետ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

«Պատգամավորներից մեկը, որի անունը չենք հրապարակում, ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, և դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչև էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից