Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչի մասով

ԵԽ «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը հայտարարություն է տարածել Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելու մասին։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Մայիսի 18-ին Երևանի դատարաններից մեկը, որպես դատական գործընթացի ելք, որոշում էր կայացրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի, ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի առնչությամբ՝ մայիսի 20-ին հայաստանյան բոլոր դատարաններն արգելափակելու մասով։

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր «վեթինգ»-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին։ Մենք հասկանում ենք, որ դատավորների քաղաքականացումն էական կարևորություն ունեցող հարց է Հայաստանում, և մենք ապավինում ենք իշխանությունների կոմպետենտությանը, միջազգային գործընկերների աջակցությամբ ընդունելու և իրականացնելու կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի դատական իշխանության թափանցիկությունն ու արդյունավետությունը՝  կողմնակի միջամտություններից զերծ և վերագտած հավաքը քաղաքացիների շրջանում, ինչը նախապայման է օրենքի իշխանության համար։

Մինչ այդ ամենը, մենք հորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստություն և զսպվածություն, ինչպես դա եղել է անցյալ տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ողջ ընթացքում, գործել բացառապես Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում և հավատարիմ մնալ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման պարզ և անվիճարկելի սկզբունքին»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից