Քաղաքականություն 

Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է, Փաշինյանը պետք է հեռանա․ Շարմազանով

«Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի, որը հիմնված է փաստերի, տրամաբանության,սառը դատողության և պետականամետության վրա:

Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների:

Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ, ասելն էլ' հո անել չէ:

Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է, թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա, ասել ա էլի» տրամաբանությամբ:

Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք, իսկ հետևանք' առավել ևս չկա:

Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է:

Փաշինյանը պետք է հեռանա:
Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:

Հ.Գ. Իսկ նրանց, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ' հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու,որը գերագնահատում է ինքն իրեն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

  • 43
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    45
    Shares

Նույն շարքից