«Ժողովուրդը, պարզվեց, հանդիսատես է ․․․ առաջարկում են բովանդակություն, իսկ նրանք տեսարաններ են ցանկանում»։
- Հայաստանում նույնպես շոու–հեղափոխություն տեղի ունեցավ, որն ամբողջ ընթացքում ուղիղ հեռարձակվում էր։
Շոու-հեղափոխությունը, շոու-պատերազմը, շոու-դատավարությունները մեր կյանքի մասնիկն են դարձել, որոնք նեղացնում են մեր անձնական կյանքը և խառնում իրականությունն ու ներկայացումը։
- «Կադրը» ամենակարևոր գործոնն էր։ Ռեալիթի հեղափոխության հիմնական հերոսը Նիկոլ Փաշինյանն էր և տեսախցիկների հետևում թաքնված լրագրողները։
- Ռեալիթի շոուի հիմնական առանձնահատկություններից է ինտերակտիվությունը։ Այսինքն, հանդիսատեսը նաև մասնակից է։ Մյուս կողմից, պարբերաբար էքստրեմալ իրավիճակներ են պետք, որ հանդիսատեսը չկորցնի հետաքրքրությունը։
Շոուին մասնակից լինելու պատրանքի ստեղծումը խիստ կարևոր է։
«Ժողովուրդը» պետք է պատրաստ լինի մոբիլիզացիայի ու իր մասնակցությամբ օգնության հասնի Մոխրոտիկին, այսինքն՝ իր երազանքների իրականացմանը։
Ժողովուրդ-հանդիսատեսը պետք է պարբերաբար տեղեկատվություն ստանա և անհրաժեշտության դեպքում ժայթքի դեպի փողոց»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։