Քաղաքականություն 

Փաշինյանի դատական vetting-ը և պատիժը. Գագիկ Համբարյան

«Փաշինյանի դատական vetting-ը և պատիժը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հասարակությանը ուղղված իր ելույթում բավականին մեծ տեղ հատկացրեց դատական համակարգին և այդ ոլորտում նախանշված բարեփոխումներին...

Այն, որ Հայաստանի դատական համակարգը բարեփոխումների անհրաժեշտություն ունի, ոչ ոք չի հերքի...

Նախորդ իշխանությունների կառավարման տարիներին դատարանները հիմնականում եղել են նրանց շահերը սպասարկող կառույցներ, ինչի արդյունքում կայացվել են բազմաթիվ անարդար վճիռներ և հասարակության մեծ մասի մոտ անվստահությունը դատական ատյանի նկատմամբ բավականին բարձր է...

Հասարակության մեծ մասը դատական համակարգը նաև համարում է ամենակոռումպացված կառույցներից մեկը Հայաստանում... Սակայն պետք է նշեմ, որ կտրականապես դեմ եմ եղել պարոն Փաշինյանի մայիսի 20-ին կազմակերպած հայաստանյան դատարանների գործունեությունը պարալիզացնելու քայլերին, քանի որ այդ քայլը Սահմանադրության կոպիտ խախտում էր, ինչպես նաև կտրականապես չեմ ընդունում պարոն վարչապետի սիրած «փողոցային» կառավարման համակարգը, որը համոզված եմ, որոշ ժամանակ անց մեծ խնդիրներ է ստեղծելու հենց իշխանությունների համար...

Դատական համակարգում Փաշինյանի առաջարկները կարելի էր իրականացնել առանց աղմոկ-աղաղակի և ավելորդ լարվածության...

Վարչապետն իր ելույթում դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար առաջարկեց կիրառել vetting՝ զտում, որն ընդունված է հետհեղափոխական և նորանկախ երկրներում... Արևելաեվրոպական շատ երկրների դատական մարմինները զտման քաղաքականությունը կիրառել են հեղափոխություններից և անկախացումից հետո, իսկ այժմ այդ քաղաքականությունը կիրառվում է Ալբանիայում, որը տարբեր երկրներում մի քանի փուլով է ընթանում...

Համամիտ են պարոն Փաշինյանի հետ նաև այն հարցում, որ Հայաստանից ՄԻԵԴ հասած և պարտված գործերի համար պետք է պատասխանատվություն կրեն համապատասխան ատյանների դատավորները, որոնց սխալ վճիռների արդյունքում Հայաստանը ոչ միայն բարոյական վնաս է կրում, այլև ահռելի ֆինանսական կորուստներ է ունենում, որը վճարում է հայաստանյան հարկատուն...

Ավելին` ես առաջարկում եմ ոչ միայն համապատասխան դատավորներին իրենց ոչ կոմպետենտության համար ազատել պաշտոնից, այլև պարտադրել սեփական գրպանից փոխհատուցել Հայաստանի հարկատուների վնասները...

ՄԻԵԴ հասած գործերի մեծ մասը հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների և սեփականության նկատմամբ ոտնձգություններին, որոնց վերաբերյալ հայաստանյան դատարանների վճիռները խնդրահարույց են, քանի որ առնչվում են կամ պաշտոնյաների, կամ էլ մեծահարուստների հետ «հարաբերություններին»...

Հ.Գ. Դատական համակարգն անպայման պետք է բարեփոխել, բայց այն պետք է արվի քաղաքակիրթ ձևով` առանց «փողոցը» ներգրավելու...»։

Գագիկ Համբարյան

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից