Հասարակություն 

«Կայֆերը» շա­րունակվում են. 150 հազար դոլարանոց մեքենա վարող ՔՊ-ական պատգամավորն «ախռանիկներ» է պահում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահո­վության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգա­մավոր որդու օրենսդիր «կայֆերը» շա­րունակվում են:

Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով և թիկնա­պահի կեցվածքով 2-3 անձ:

Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ըն­կել նաև Երևանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքե­նայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, և երբ աղմուկ բարձ­րացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղա­քում շրջում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • 87
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից