Բարի օր Հասարակություն 

Հեռախոս կորցնելու մասնագետ, փոխթաղապետ Արամ Մանուկյանը՝ դատարան արգելափակողների շարքերում /լուսանկար/

Սահմանադրական կարգի տապալման գործընթացի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրը արգելափակած անձանց թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն երրորդ ներկայացուցիչը (նույնպես ՔՊ-ական) - հեռախոս կորցնելու մասնագետ, փոխթաղապետ Արամ Մանուկյանը (նկարում՝ գլխարկի վրա ակնոցով)։ Մյուս երկուսը Սերոբ Սարգսյանը և Արամ Մանուկյանն են։

Ես չեմ հասկանում, «ժողովրդի» անունից դատարան արգելափակելու համար պարտադի՞ր է եղել թաղապետարանի աշխատակից հանդիսանալը։ Եթե կան այդ գործողությանը մասնակցած, բայց թաղապետարանի աշխատակից չհանդիսացած այլ անձինք, խնդրում եմ արձագանքել։ Դա մեզ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռուբեն Մելիքյանը

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից