Հասարակություն 

«Կոլցո» օպե­րացիային մասնակցել է ընդամենը մի եր­կու հազար մարդ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դատարանների շենքերի մուտքերը փակե­լու նախաձեռնության մասով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին, և ժողո­վուրդը իրավունք ուներ այդ կերպ իր բողոքը հայտնելու:

Մի կողմից Փաշինյանի պնդումն աքսիո­մատիկ ճշմարտություն է, որը բխում է ուղղակի ժողովրդավարության թեզից, մյուս կողմից՝ ժողովրդի մասնակցությունն իշխա­նության ձևավորմանը մանրամասն նկա­րագրված է Սահմանադրության տեքստում և այս առումով Փաշինյանի ասածը նման­վում է պոպուլիզմի, մանավանդ, որ Մայր օրենքը թույլ չի տալիս, որ գործադիր իշխա­նությունը միջամտի արդարադատության իրականացմանը:

Ավելին՝ իշխանություննե­րի բաժանման ու տարանջատման սկզբուն­քը ժողովրդավարության հիմնական նորմե­րից, հատկանիշներից մեկն է, ինչի անտեսումը, որպես կանոն, բերում է դիսկրիմինացիոն երևույթների:

Մյուս կողմից՝ ժողովրդի կամքը վերացական հասկացություն չէ, ու գոյություն ունեն դրա արտահայտման կոնկրետ լեգալ մեխա­նիզմներ, որոնցից իմպերատիվ բնույթ ունեն ընտրություններն ու հանրաքվեները: Այս հա­մատեքստում Փաշինյանի պնդումները ևս վի­ճահարույց են, որովհետև, օրինակ՝ դեկտեմ­բերի 9-ի արտահերթ ընտրություններում հա­սարակությունը վստահության ուժեղ մանդատ է տվել Փաշինյանի թիմին՝ ոչ թե դատարան­ների մուտքերն արգելափակելու, այլ կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու համար:

Շատ կարևոր է նաև, թե Փաշինյանը կոնկ­րետ ինչ է հասկանում «ժողովուրդ» հասկացության տակ: Նախորդ օրվա «կոլցո» օպե­րացիային, ըստ փորձագիտական գնահա­տականների, մասնակցել է ընդամենը մի եր­կու հազար մարդ: Առավելագույնը: Այս քա­նակին շատ դժվար է ժողովուրդ համարելը, ճիշտ հակառակը՝ եթե հիշենք, որ անցած տարի հոկտեմբերի 2-ին Փաշինյանի կոչով խորհրդարանի շենքի մոտ հավաքվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, ապա ստիպված ենք արձանագրել, որ մի քանի ամիսների ընթացքում գործող վարչապետի վարկանիշը կտրուկ անկում է ապ­րել:

Մյուս կողմից՝ վարչապետի ծայրահեղ կոչերը այլևս հանրային աջակցություն չեն ստանում: Սակայն խնդիրն ավելի գլոբալ համա­տեքստ ունի:

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փա­շինյանը «համաժողովրդական աջակցության» մասին հիշում է՝ իր կառավարության մեկամյա անգործությունն արդարացնելու կամ իր ոչ այնքան օրինական քայլերը լեգիտիմացնելու համար:

Սակայն այս հարթության վրա վարչապետի այսօրվա մարտա­վարությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ, որովհետև հասարակության շրջանում էյֆորիկ տրամադրությունները նահանջել են, ու քաղաքացիներն ակնհայտորեն հոգնել են շոուներից, աղմկոտ ձերբակալություններից ու դատավարություններից՝ իրենց ձևավո­րած իշխանություններից ակնկալելով կոնկ­րետ արդյունքներ, գործողություններ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից