Հասարակություն 

Սա ի՞նչ է, որ «չմաքրենք». Նախարարը «դուխ» է տվել ԱԳՆ լարված աշխատակիցներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումների համատեքստում բավականին հետաքրքիր խոսակցություն է տեղի ունեցել ԱԳՆ-ում:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԳՆ-ում բոլորը բավականին լարված են, որովհետև հասկանում են, թե ինչ լուրջ խնդրի առաջ են կանգնելու առաջիկայում՝ կապված դատական համակարգի նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի հետ: ԱԳՆ-ում նեղսրտած են և չգիտեն, թե ինչպես են առաջացած հարցերը «սվաղելու»:

Թերթի տեղեկություններով, աշխատանքային խորհրդակցության վերջում նախարար Զոհրաբ Մնացականյանը, որպեսզի «դուխ» տա իր աշխատակիցներին, ասել է՝ «մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում, սա ի՞նչ է, որ «չմաքրենք»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից