CNN-ով հեռարձակվող «Piers Morgan Tonight» հեղինակային հաղորդման հեղինակ ու վարող բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանը կոչ է արել «Արսենալին» և «Չելսիին» բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը:
««Չելսին» էլ հայ երկրպագուներ ունի: Մի՞թե դուք պատրաստվում եք համակերպվել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Եթե երկու ակումբներն էլ հրաժարվեն հանդիպումն անցկացնել Բաքվում, ՈւԵՖԱ-ն այն կտեղափոխի այլ քաղաք»,-գրել է Մորգանը թվիթերյան իր էջում՝ կոչ անելով երկու ակումբների ղեկավարներին Մխիթարյանի փոխարեն պատկերացնել Մեսսին և Ռոնալդուին:
Այս ընթացքում ստեղծված իրավիճակին արձագանքում են նաև երկրպագուները, ովքեր ափսոսանք են հայտնում և ցանկություն հայտնում, որ Մխիթարյանը մեկնի Ադրբեջան և մասնակցի եզրափակիչին:
78 1 1 - 80Shares