ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կրկին քննարկում է ցեմենտի հարցը: Նախագծի փոփոխված տարբերակի համաձայն, որը ներկայացվելու է Ազգային ժողովին, Հայաստան ներկրվող ցեմենտի նկատմամբ սահմանվում է 14 հազար դրամի պետական տուրք, որն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը: Իսկ ներկրվող կլինկերի համար պետական տուրք չի սահմանվում:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նաև պարզաբանեց՝ եթե շուկայում որոշակի փոփոխություններ կլինեն՝ իրանական ցեմենտի հետ կապված, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ կկատարվեն, տուրքը կբարձրացվի կամ կիջեցվի, իսկ հարկ եղած դեպքում նաև կվերացվի: