Տնտեսություն Բարի օր 

Մինչև գիշերը 6-ը, 7-ը մնում ենք աշխատում ենք. Իմ քայլի պատգամավոր

Ազգային ժողովը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ցեմենտի հարցը: Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է 14 հազար դրամի տուրք սահմանել ներկրվող ցեմենտի համար, իսկ կլինկերի համար տուրք չսահմանել: Այս փոփոխությունը, որը վատթարացնող նորմ է, Լուսավոր Հայաստանի կարծիքով, կարող է խնդիրներ ունենալ օրենքի հետ, քանի որ նման փոփոխությունները պետք է լինեն ժամանակի ընթացքում, որպեսզի տնտեսվարողները հասցնեն պատրաստվել դրան: Բացի դրանից, սա կարող է դուր չգալ Իրանին, որը կարող է պատասխան տուրքեր սահմանել Հայաստանից ներկրող ապրանքների համար:

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանն իր հերթին կարծում է, որ թվերի տակից հնարավոր է մի կերպ դուրս գալ, սակայն մարդկային կյանքերի համար հնարավոր չէ պատասխան տալ: Նրա խոսքերով, իրանական ցեմենտը փորձաքննության չի ենթարկվել, որակի մասին տեղեկություններ չկան, իսկ տեղական ցեմենտի որակը բարձր է: Նա հիշեցրեց նաև 30 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի մասին՝ հայտարարելով, որ պետք է հարցը երկար քննարկել:

ԲՀԿ-ական պատգամավոր Մադաթյանին պատասխանեց Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հայտարարեց, որ հարցն արդեն 1 ամսից ավել քննարկվում է, իսկ մինչ այդ էլ արդեն մեկ տարի հարցը քննարկվում է կառավարությունում, իսկ այդ ընթացքում ԲՀԿ-ն չի մասնակցում քննարկումներին. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ բուռն քննարկումներ ենք ունեցել: Դուք դրան չեք մասնակցել, հիմա եկել եք հայտարարություններ եք անում: Մենք մինչև գիշերը ժամը 6-ը, 7-ը, 8-ը մնում ենք քննարկումներ ենք անում: Կառավարության առաջարկած փաթեթում զգացմունքային բաներ չկան, բոլորը թվերի վրա են հիմնված»:

 

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից