Հայաստան Քաղաքականություն գլխավոր 

Դատարաններն արգելափակելու կոչն անտեղի էր. Թևան Պողոսյան

Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ մասնակից քաղաքական ուժերը պետք է ներկայացնեին իրենց տեսլականները, թե ինչպես են պատկերացնում արդարադատության ոլորտի բարեփոխումները, դրանցով գային հանրությունից քվե պահանջելու: Մինչև դեկտեմբերի 10-ը չստացվեց ծրագրեր քննարկել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թևան Պողոսյանը:

Պողոսյանի խոսքերով, ամեն դեպքում ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերում ինչ-որ չափով խոսվում է վերոնշյալ ոլորտի մասին: Օրինակ Իմ քայլի ծրագրում նշված է, որ փորձելու են անցումային էլեմենտներ օգտագործել, նպաստել դատարանների անկախությանը և այլն. «Նույն տրամաբանությունը պահանջում է, որ իշխանության գալուց հետո նշանակումներ ես անում ու փորձում ես քո բարեփոխումներն առաջ տանել: Հարցը լուծելու համար մշակվում է հայեցակարգ, դրա հիման վրա ձևավորվում է ռազմավարարություն և սկսում են դա կյանքի կոչել: Ցավոք սրտի մեզ մոտ երևույթները իրարից առաջ ու ետ են ընկնում: Գործընթացներն իրավիճակից ելնելով են լինում: 2-3 շաբաթ առաջ արդեն խոսում էին, որ անցումային արդարադատության գործընթացներով պետք է զբաղվի ԱԺ-ն և գործադիրը դրա համար ուրախ կլինի: Նույնիսկ օր էին նշանակել, որ մայիսի 24-ին խորհրդարանում լսումներ են լինելու: Ուրախալի էր, որ այդ պրոցեսներն ընթանում են: Սակայն անսպասելի բան տեղի ունեցավ: Կիրակի օրով հայտարարություն եղավ ինչ-որ գործողությունների շարքի մասին: Իմ պատկերացմամբ, իմ գնահատմամբ, շատ անտեղի կոչ եղավ դատարաններն արգելափակելու մասին: Ես ուրախ եմ, որ նույն կիրակի օրը շատ փորձագետներ, կուսակցություններ մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի նման բան անել: Մի տեսակ հույս կար, որ այդ գործողությունը տեղի չի ունենա: Միգուցե հենց այդ կոչերի շնորհիվ հաջորդ օրը մարդկանց թիվը չեղավ այնպիսին, ինչպիսին սպասելի էր: Որոշ գնատականներով եղել է 1100 մարդ, որոշ գնահատականներով՝ 5000: Բայց դա էական չէ, էականն այն է, որ հասարակությունը սկսեց լսել նաև այլոց ձայնը»:

Պողոսյանի խոսքերով, ինքը շատ ուրախ է, որ վարչապետի կողմից ինչ-որ քայլեր ներկայացվեց. «Ես ուրախ եմ, որ վարչապետի ներկայացրած քայլերը մտնեն մեր օրակարգ ու քննարկվեն»:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից