Հասարակություն 

Դանիել Իոաննիսյանն Արթուր Վանեցյանին մեղադրում է քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հետ մտերիմ հարաբերությունների մեջ. Առավոտ

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու ԱԱԾ-ի որոշ ներկայացուցիչներ տարբեր կերպ են պատկերացնում ԱԱԾ-ի դերը ժողովրդավարական Հայաստանում: Այս մասին Դանիել Իոաննիսյանն այսօր հայտարարեց Մեդիա կենտրոնում հրավիրված`«ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, փոխանցում է Aravot.am-ը:

Նա փաստում է`վերջին մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ն մտել է կամ փորձել է մտնել դաշտեր եւ գործունեություն ծավալել, որտեղ նախկինում, գոնե մենք չենք տեսել, որ մտել են. «ԱԱԾ-ն նախկինում երբեք չի փորձել մտնել պետական մարմիններից մեկը եւ հայտարարել, օտարերկրյա ներդրումների կուռացիայով ԱԱԾ-ն է զբաղվում: Նախկինում ԱԱԾ-ն, գոնե չենք տեսել դեպք, որ ծառայության տնօրենի հասցեին քննադատական գրառումներ կատարող ֆեյսբուքյան օգտատերերի անձնական տվյալների մշակման խախտմամբ ինչ-որ պահանջագրեր ներկայացնի (խոսքը «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանի մասին է- Ն. Գ.): Նախկինում չենք տեսել դեպքեր, որ ԱԱԾ-ն կամ ԱԱԾ տնօրենն այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: Այո, համագործակցություն եղել է, բայց այդ համագործակցությունը տնօրենի մակարդակով չի եղել, ավելի ցածր չինովնիկների մակարդակով է եղել: Բայց երբ ունես իրավիճակ, երբ ամենացածր չինովնիկներից մեկը, որը, ըստ ամենայնի, զբաղվել է նաեւ քրեական հեղինակություններով, դառնում է ԱԱԾ տնօրեն, ականատես ես լինում, թե ինչպես է շարունակվում, այդ ինչ-որ առումով համագործակցությունը»: Դանիել Իոաննիսյանը անուններ էլ է հնչեցնում, ավելի ճիշտ մականուններ. «Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ. էդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում: Այդ մարդիկ Էրեբունիից են, Արթուր Վանեցյանն էլ ԱԱԾ Էրեբունիի բաժնում է աշխատել եւ ըստ լուրերի, այն ժամանակվա մտերիմ հարաբերությունները պահպանվել են»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից