Հայաստան Քաղաքականություն 

Եթե կարիքը լինի Փաշինյանն ու Իմ քայլը նորից կլցնեն հրապարակը. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով դատարաններն արգելափակելու մասով ընդդիմության արձագանքի մասին, նշեց, որ այն շոկային և էմոցիոնալ է եղել. «ՀՀ-ում նույն ընդդիմությունը դեռ չի ընկալել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ թվում նաև դատական իշխանությունը»:

Ալեն Սիմոնյանը նշեց, թե ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը. «Կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանն ու Իմ քայլը դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք և ներկայացնում ենք ժողվորդին»:

Սիմոնյանը նշեց, որ տեղի է ունեցել քաղաքական ակցիա, դատական իշխանությանը միջամտություն չկա՝ հավելելով, որ դատարաններն արգելափակվել են նաև իշխանափոխության օրերին:

Հարցին, թե ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց, Սիմոնյանը նշեց, թե խոսուն է այն փաստը, որ դատարաններն արգելափակված են եղել:

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից