Հասարակություն գլխավոր 

Ըստ Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, Հայկ Ալումյանը պետք է անունը փոխի. Դա պատիվ չի բերում մյուս հայկերին

ԱԺ ԻՄ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շատ լավ է վերաբերվել դատարաններն արգելափակելու մասին վարչապետ Փաշինյանի կոչին և գնացել է դրանք արգելափակած քաղաքացիների մոտ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Ինչ վերաբերում է դատարանների մասին իր գրառմանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանի արձագանքին, ով քննադատել էր այդ գրառումը, Սարգսյանը նշել է, որ գրառում չի արել, այլ կիսվել է այլ գրառմամբ (նշենք, որ Հայկ Սարգսյանը գրառում արել էր ու հեռացրել, և միայն դրանից հետո կիսվել այլ օգտատիրոջ գրառմամբ). «Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ ամենախիստ ձևով հարվածում էր նախկին իշխանություններին: Հայկ Ալումյանը, Շիրխանյանի պաշտպանը լինելով հանդերձ, ով ցուցմունք էր տալիս Քոչարյանի դեմ, եկել ու դարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը: Ես նրան մեկնաբանելու խնդիր չունեմ: Նա դատարանում պաշտպանում է մի մարդու շահերը, ով հրազենով հարձակվել է ինձ վրա: Հայկ Ալումյանը պետք է անունը փոխի, քանի որ այդ անունը կրելով պատիվ չի բերում մյուս հայկերին»:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից