Քաղաքականություն 

Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում Սվիտալսկին. Ղազինյան

Դեսպան Սվիտալսկիի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի բնակչության մեծ մասը չի վստահում ՀՀ դատարաններին առաջացրել է մի շարք հարցեր, մասնավորապես.

  1. Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում հարգարժան պարոն դեսպանը.
  2. Արդյո՞ք այս գնահատականը չի կարող դիտարկվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին և ուղղված չէ ՀՀ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության թուլացմանն ու դրա հեղինակազրկմանը։

Հ.Գ. ՀՀ դատական համակարգի վստահելիության աստիճանի մասին խոսելուց առաջ ճիշտ կլիներ, որ պարոն Սվիտալսկին հայտներ իր դիրքորոշումը ՀՀ դատարանները շրջափակելու, արդարադատությանը խոչնդոտելու և դատարանների աշխատանքը կաթվածահար անելու Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ։
Հ.Գ. 2. Եվրոպան կառուցված է արժեքների, իդեալների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների վրա, որի ապացույցը ԵԺԿ, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի հայտնած սկզբունքային դիրքորոշումներն են։

Արթուր Ղազինյան

  • 65
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    67
    Shares

Նույն շարքից