գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է. Արամ Նավասարդյան

Այսօր՝ մայիսի 22-ին, «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրվա աշխատանքի արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ներկայացրեց ապրիլի 30-ից մայիսի 9-ը Հայաստանի Հանրապետությունում իրականացված հետազոտության արդյունքները: Հետազոտություններին մասնակցել է 1108 քաղաքացի ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։

Հարցվածների 45%-ը պետության առջև դրված ամենակարևոր խնդիրը համարել է գործազրկությունը, 40,5%՝ տնտեսական վիճակը: Կարևոր խնդիրների եռյակը եզրափակում են ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը 26,8%-ով: Այս հարցում ամենաստորին հորիզոնականներում հայտնվել են հանցագործություններն ու ահաբեկչությունները։

Կառավարության անդամների շրջանում ամենաբարձր ցուցանիշն ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ում հաջորդում է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ ամենացածր ցուցանիշն ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Երկրի տնտեսական վիճակի մասին քաղաքացիների մոտ միայն միջին գնահատականի մեջ է փոփոխություն նկատվում՝ 2019 թվականի մայիսին այն կազմել է 54,5%, իսկ 2018 սեպտեմբերին 46,7%։

Հետազոտություններին մասնակցել են նաև մարզերի բնակիչները։ Մարզպետների ցուցանիշում ամենաբարձր գնահատականը ստացել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ 4,2, իսկ ամենացածր վարկանիշն ունեն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ 3,1 գնահատական և Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ 2,7 գնահատական։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրանցել է 3,2 գնահատականը։

Մայրաքաղաքի ամենաանհանգստացնող խնդիրն աղբահանությունն է: Հարցվածների 40,5%-ը կարծում են, որ այդ հարցը վերջին շրջանում ավելի է վատթարացել, իսկ 42,7%-ը նշել է, որ աղբահանության հարցը մնացել է նույնը։

Պարոն Նավասարդյանը տեղեկացրեց նաև, որ 2018 թվականի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կազմել է 92%, իսկ 6 ամիս անց՝ 82%։

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից