Այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, խոսելով Իմ քայլը խմբակցության գործելաոճի մասին, համեմատականներ անցկացրեց Հանրապետական կուսակցության հետ՝ հայտարարելով, որ իր մոտ դեժավյուի զգացում կա:
Սա դուր չեկավ Իմ քայլը խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանին, որ հորդորեց զերծ մնալ համեմատականներ անցկացնելուց:
«Ձեր գործունեությունը Հանրապետականի հետ համեմատելու տրամաբանությունը պայմանավորված է նրանով, որ դուք ավելի հաճախ եք ձեզ պահում հանրապետականների նման, իսկ Դուք՝ պարոն Պապիկյան Ձեր հանրապետական պահվածքը սկսել եք դեռ նախընտրական շրջանում, երբ գնում էիք մեր գործընկերների շտաբը և Ձեզ հանրապետականների նման էիք պահում: Մենք դա հիշում ենք ու պատրաստ ենք հիշեցնել: Համեմատության եզրերը տեղին են»,-հայտարարեց Խաժակյանը: