Հասարակություն 

Երևանը պետք է ունենա իր ոստիկանությունը, որը չի զբաղվելու գող բռնելով. Հայկ Մարության

analitik.am

Այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ, քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանիին, ամբողջ քաղաքապետարանին և երևանցիներին առաջարկեց, որպեսզի Երևանն ունեն իր ոստիկանությունը՝ մունիցիպալ ոստիկանությունը, որը կզբաղվի մայրաքաղաքին վերաբերող պարզագույն հարցերով՝ ավտոկայանատեղի, փողոցը ճիշտ տեղով անցնել և այլն:

Մարությանը նշեց, որ անձամբ ինքը բազմիցս մարդկանց հորդորել է ճիշտ տեղով անցնել փողոցը, աղբը ճիշտ վայրում գցել և այլն. «Սա աշխատանք է, որը պետք է անի մունիցիպալ ոստիկանությունը: Երևանի ոստիկանությունը պետք է զբաղվի շինարարական աղբով: Երևանում կան դեռ Խորհրդային Միությունից գոյություն ունեցող շինաղբի աղբանոցներ»:

Մարությանը նշեց, որ Երևանի ոստիկանությունը չի զբաղվելու գող բռնելով, ավազակ ու հանցագործ բռնելով, այլ զբաղվելու է ավագանու որոշումներն ի կատար ածելով:

Նույն շարքից