ԵՄ դեսպանի երեկվա հայտարարության մասին.
Երեկ տեղեկատվական դաշտը ողողվեց Նիկոլ Փաշինյանի վերջին գորոծողությունները դատապարտող և իրենց անհանգստությունն արտահայտող հայտարարություններով, որոնք արել էին տաբեր միջազգային կառույցներ՝ ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, ԵԺԿ և այլն:
Օրվա վերջ լրատվամիջոցները տարածեցին նաև Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկու գնահատականները, որոնք տեղում իշխանական ագիտպրոպը փորձեց դարձնել վերջին օրերին Հայաստանի միջազգային հեղինակությանը Նիկոլ Փաշինյանի պատճառած վնասի սփոփման քարոզչական սպեղանի:
Իհարկե, դեսպանի այդ հայտարարությունը ամենակոշտերից չէր, սակայն իշխանական մակարոնները իրենց ականջներից հեռացած ու դիվանագիտական հաղորդագորւթյունները կարդալ իմացող մարդկանց համար ակնհայտ էր, որ՝
- ԵՄ դեսպանը հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա, ինչի անհրաժեշտության մասին երկրորդ կարծիք չի հնչել այս օրերին որ Հայաստնում, ոչ արտերկրում: Դեսպանը ողջունեց միայն վարչապետի ցանկությունը զբաղվելու այդ խնդիրներով և ոչ թե դատարանների շրջափակման ապօրինի կոչը:
- Դիվանագիտորեն խուսափելով հստակ գնահատականներ հնչեցնելուց, դեսպանը միաժամանակ շեշտադրեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պետք է իրականացվեն երկրի սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
- Դեսպանն այս համատեքստում հատուկ հիշեցրեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կատարման անհրաժեշտության մասին, պարզ ակնարկելով նաև, որ փաստացի համաձայնագիրը դեռ մնացել է թղթի վրա և կառավարությունը այն կյանքի կոչելու համար լուրջ քայլեր դեռևս չի նախաձեռնել:
- Նիկոլ Փաշինյանի հանդեպ գուցե ունեցած անձնական համակրանքով հանդերձ՝ դեսպանի ուղերձային շեշտադրումները հստակ էին և գալիս էին լրացնելու միջազգային դերակատարներից մինչ այդ հնչած ավելի կոշտ գնահատականները:
Հ.Գ. Իդեպ, որքանով տեղյակ եմ, ԵՄ դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրանում այս տարի : Վստահ եմ, որ Եվրոպական միությունը լավ է գիտակցում Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման համար բանիմաց, անձնական նախընտրություններ և կանխակալ վերաբերմունք չունեցող, ԵՄ օրակարգը զանազան այլ դերակատարների ու հիմնադրամների օրակարգերից տարբերող և պրոֆեսիոնալ դեսպանի նշանակման կարևորությունը:
Արմեն Աշոտյան
Ի դեպ, Աշոտյանի հրապարակմանն արձագանքել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ հայտարարելով «Փակագծեր չեմ բացի հիմա, բայց կարծում եմ այսօր անակնկալ կլինի )»: