Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին «պոդստավկա» են արել. Կարեն Քոչարյան

analitik.am

Այն, որ դատական իշխանությունը պետք է բարեփոխվի, որևէ մեկը չի կասկածում, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պետք է դրա համար փակվեին դատարանների դռները, այն էլ՝ վարչապետի կոչով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ դա ինչ-որ պահի անհասկանալի դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի համար, երբ կոչ արեց վերացնել արգելափակումը:

Քոչարյանի խոսքերով, տեղի ունեցածի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ունեցավ երկու կորուստ. «Ենթադրում են, որ եղել են մարդիկ, ովքեր խորհուրդ են տվել չանել դա: Ամենասարսափելին այն է, որ նրան դա անել խորհուրդ տվողները պոդստավկա են արել, որովհետև այդ խորհուրդ տվողներն առաջինը ֆիքսեցին, որ ներկա եղավ 1100 մարդ: Պարզ է, որ շատ մարդ չլինելն իմիջային կորստի մասին է խոսում: Մինչ այս ձեռքի մեկ շարժումով հավաքվում էր 50-60, 100-200 հազար մարդ, իսկ այս անգամ այսքան եղավ, ինչը ֆիքսել է Իրազեկ քաղաքացիներ միավորումը»:

Երկրորդ կորուստը, որն ունեցավ Փաշինյանը, Քոչարյանի կարծիքով, միջազգային ատյանների արձագանքն է, որոնք ֆիքսեցին տեղի ունեցածը, ինչը հետագայում թուլացնլու է բանակցային ռեսուրսը, արդեն դեմոկրատիա բառի վրա դժվար կլինի խաղալ:

 

Նույն շարքից