Գլխավոր Հասարակություն 

Իտալիայում ավտոբուսի վթարի արդյունքում վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ կան

analitik.am

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

Նույն շարքից