Հասարակություն 

Մենք չենք կարող Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել. Անի Խաչատրյանը՝ Իմ քայլին

analitik.am

Այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի ավագանին բավականին բուռն բանավեճի արդյունքում հավանության արժանացրեց Լույս խմբակցության նախագծերից մեկը, որը վերաբերում էր Գրիգոր Լուսավորչի փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց անվանակոչելուն: Մյուս երկու նմանատիպ նախագծերը, որոնք վերաբերում էին Մաշտոցի պողոտային և Խորենացի փողոցին, հավանության չարժանացան:

Ինչպես արդեն նշվեց, նախագծերի քննարկումը բավականին բուռն անցավ: Բանավեճի ժամանակ օրինակ Լույս խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը, դիմելով Իմ քայլին, նետեց, թե իրենք չեն կարող օրինակ՝ Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել ավագանի:

Տիկին խաչատրյանը նաև նշեց, թե լավ է հասկանում, որ «սուրբ» բառը շատերին է ցավեցնում՝ հավելելով, որ ավագանիում նույնիսկ կան մարդիկ, ովքեր ծաղրում են քրիստոնեությունը:

 

Նույն շարքից