Հասարակություն 

Կոչ` իրավապահներին

analitik.am

Երեկ բերման են ենթարկվել «Ադեկվադ» Հ/Կ-ի և վիդեբլոգի հիմնադիր, վարող Արթուր Դանիելյանը, օպերատոր՝ Գրիգոր Մինասյանը և «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Կոստանտին Տեր-Նակալյանը։ Սա խոսքի ազատության դեմ հերթական գործողությունն է։ Փաստացի, «Ադեկվադ» Հ/Կ-ի ակտիվ գործողությունների մեկնարկելը զուգորդվեց ձերբակալմամբ։

Նախ՝ Արթուր Դանիելյանի և Կոստանտին Տեր-Նակալյանի նկատմամբ բողոք ներկայացվեց մամուլի հրապարակման հիմքով։ «Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը հայտնել էր, որ իր վրա հարձակվել և քաշքշել են, այնուհետև վերջինս հերքեց այդ լուրը և արդեն խոսեց ուղղակի վիրավորանքների մասին։

Երեկոյան քաղաքական ակցիայի ժամանակ, անհայտ անձի հաղորդման հիմքով «Ադեկվադ» Հ/Կ անդամները բերման ենթարկվեցին։ Նախ, տեսանյութից երևում է, որ ոստիկանները խառնաշփոթի մեջ են և չգիտեն ում պետք է բերման ենթարկեն, ապա կողմնորոշվում են հ/կ-ի տարբերանշաններով ու բերման են ենթարկում միայն նրանց, որոնք այդ պահին «Ադեկվադ»-ի վերնաշապիկներով են։

Կոչ ենք անում իրավապահներին զերծ մնալ իշխանության գործունեությունը քննադատող բլոգերների և ակտիվիստների նկատմամբ մտացածին գործեր հրահրելուց։

Մեդիա Պաշտպան

Նույն շարքից