Հասարակություն 

Թատերականում դռները չեն բացվում. Իրավիճակը շարունակում է թեժ մնալ

analitik.am

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր Լիլիթ Արզումանյանի ռեկտոր ընտրվելուց հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մի խումբ բողոքի ակցիա անցկացնող ուսանողներ, ովքեր փակել են ինստիտուտի դռները, չեն պատրաստվում բացել դրանք:

Քիչ առաջ ուսանողների հետ հանդիպեց նորընտիր ռեկտորը: Ակցիա անողները հորդորեցին Արզումանյանին հրաժարական տալ, ինչից հետո կազմակերպել նոր ընտրություններ, որին արդեն կմասնակցեն այլ թեկնածուներ ևս:

Նորընտիր ռեկտորը հրաժարվեց անմիջապես պատասխանել՝ հայտարարելով, որ կարող է պատասխանել միայն վաղն առավոտյան:

Ուսանողնրը հայտարարեցին, որ դռները չեն բացելու և սպասելու են պատասխանին:

Նույն շարքից