Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը դատարան մտնել ցանկացող փաստաբանին մեղադրեց սադրիչ քայլ անելու մեջ

analitik.am

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կքերը չեն հանդարտվում: Ռեկտորի ընդտրության դեմ պայքարող ուսանողները դռները դեռ փակ են պահում: Այս պահին ինստիտուտում են նաև Իմ քայլը խմբակցության պատգմավորներ Լուսինե Բադալյանն ու Նարինե Թուխիկյանը:

Վերջինս հայտնեց, թե նախարարությունից հայտնել են, որ ուսանողներին առաջարկում են պատվիրակություն կազմել, որը կհանդիպի նախարարի հետ: Հանդիպման ժամը կասի նախարարը, իսկ այդ ընթացքոփւմ դռները պետք է բացվեն: Թուխիկյանը նաև հայտնեց, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում արդեն խնդիրներ են առաջանում օրենքի հետ, քանի որ խոչընդոտվում է մարդկանց ազատ տեղաշարժը:

Լրագրողների դիտարկմանը, որ պատգամավորներն էլ երկու օր առաջ դատարաններ էին արգելափակել, Թուխիկյանը հայտարարեց, որ ինքը դատարան չի արգելափակել, ուղղակի եղել է քաղաքացիների կողքին:

Երբ Իմ քայլի պատգամավորին հիշեցրեցին դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպը, երբ վերջինս փորձել էր լուսամուտից մտնել դատարան, սակայն նրան խանգարել էին, ինչից հետո նա նաև ընկել էր, պատգամավորն ասաց, որ դատարանի մոտ որտեղ ինքը գտնվել է, մի փաստաբան է փորձել ներս մտնել. «Նա ասաց, որ պետք է մտնի ներս: Հավաքվածները նրան ասացին՝ ստոպ 7 րոպե ժամանակ կա (սա ասելիս պատգամավորը ծիծաղեց), կսպասես, կմտնես: 7 րոպե հետո նա ներս մտավ ու կես վայրկյան հետո դուրս եկավ: Այսինքն, հստակ սադրիչ նպատակներով եկավ դատարան»:

Նույն շարքից