Քաղաքականություն 

ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը կներկայացվի Ստանիսլավ Զասի թեկնածությունը

analitik.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու Ստանիսլավ Զասի թեկնածությունը 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար»,- ասել է Նաղդալյանը։

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող նիստին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Նույն շարքից