Հասարակություն 

Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց դա այդպես չէ. Մարիամ Փաշինյան

analitik.am

Wnews.am-ը գրում է.

«Մարիամ Փաշինյանը 20 տարեկան է: Նրա հետ զրույցից հետո կրկին  համոզվում ես, որ հրաշալի  է երիտասարդ լինելը, հրաշալի է երազանքներ ունենալն  ու դրանց հավատալը: Մարիամը կարողանում է վարակել իր լավատեսությամբ, էներգիայով, երիտասարդությամբ ու վստահությամբ: Նա իսկական նոր ժամանակների աղջիկ է:  Նա համարձակ է , չի վախենում այլ կերպ մտածել ու կարծրատիպեր կոտրել:  Բարեբախտաբար,  կենդանի, անմիջական զրույց Մարիամն  էլ է սիրում և, չարդարացան իմ մտավախությունները, թե ինձանից նախ հարցաշարը կուզեն, ապա՝ պատասխանները կուղարկեն մեյլով: Մարիամը հաճույքով համաձայնեց հանդիպել , զրուցել և ֆոտոշարք իրականացնել: Wnews.am-ի  նոր հերոսուհին  ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն է:

-Ինչպե՞ս է սկսվում ձեր օրը : Ինչո՞վ է այն սովորաբար հագեցած լինում :

-Շաբաթվա երեք օրը սկսում եմ մարզասրահ այցելելով, ստաբիլ մարզվելը լավ է ոչ միայն մարմնի, այլև` մտքի առողջության համար, երբեմն մարդիկ մտածում են, թե գնում ես մարզասրահ միայն նիհարելու համար, բայց ես, օրինակ, գնում եմ ինձ առողջ, ուժեղ զգալու և միտքս անընդհատ թարմ պահելու համար: Սովորաբար առավոտներս սկսվում են սուրճով, ես այն մարդկանցից եմ, ում օրը սկսելու , ժպտալու , գործելու համար անպայման սուրճ է հարկավոր: Շատ եմ սիրում վաղ արթնանալ, օրվա իմ ամենասիրելի հատվածը հենց առավոտն է, բայց ստեղծագործական մտքերը, գաղափարները գալիս են գիշերը: Ավելի լավ եմ գիշերը մտածում, աշխատում: Օրս սիրում եմ հագեցնել լավ գրքերով , լավ մարդկանցով: Լավ մարդիկ ամենակարևոր նախապայմանն են, օրը լավը դարձնելու համար: Բոլորս էլ օրվա ընթացքում կարող ենք ինչ որ խնդիրների բախվել , բայց մեզ շրջապատող մարդիկ օգնում են դրանք հաղթահարել և թեթև նայել իրավիճակին: Ես սիրում եմ շատ ծիծաղել ու անգամ դժվար իրավիճակների դեպքում հաճախ ծիծաղում եմ և առաջ անցնում»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից