Բարի օր Հասարակություն 

Սահմանադրությունն «ասֆալտին փռեցին»․ Հանրային շահերի ազգային կենտրոն

analitik.am

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵՑԻՆ»

Արդեն մեկ տարի է Հայաստանը նոր իշխանություն ունի։ Իշխանություն, որն ուղենիշ չունի, որն արտաքին քաղաքականության մեջ մի այնպիսի «շիլա» է եփել, որ ոչ մեկ գլուխ չի հանում։

Աշխարհը պրագմատիկ է, ոչ ռոմանտիկ։ Ռոմանտիզմով երկիր չենք կառուցի, նոր իշխանությունն էլ հավասարապես հեռացնում է բոլորին՝ Իրան, ԱՄՆ, Ռուսասատան։ Դա դեռ ոչինչ, անհանդուրժելի է, երբ փորձ է արվում բաժանարար հոծ գիծ դնել Արցախի ու Հայաստանի միջև, սպիտակ ու սև հայաստանցիների միջև։ Երկրի առջև ծառացած անթիվ խնդիրները լուծելու փոխարեն, արդեն մեկ տարի փորձ է արվում շեղել ժողովրդին բազմապիսի շոուներ սարքելով, որոնց նպատակը ցանկալի օրենքների հեշտ ու հանգիստ ընդունումը կլինի, և շեղումը «հացի խնդրից»։

Ի վերջո «հեղափոխությունը» հասավ դատաիրավական թևին, որը պարզվեց առանց «բուժման կուրս» անցնելու, անհապաղ պետք է «վիրահատվի»։ Իհարկե, դատական համակարգում տարիներ շարունակ կուտակված խնդիրներ կան, սակայն անթույլատրելի է իշխանության մի թևի միջամտությունը մյուսին։ Մի քիչ տարօրինակ է իշխանության կայծակնային անվստահությունը, քանի որ մի քանի ամիս առաջ նրանք վստահում էին դատական համակարգին, երևի դեռ պատճառ չկար անվստահության համար։

Ի վերջո, իշխանության կողմից կոպտորեն խախտվեց Սահմանադրության դրույթը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը, ճնշում գործադրվեց դատական իշխանության վրա՝ Սահմանադրությունը «փռվեց ասֆալտին»։ Ցավն այն է, որ ամեն ինչ արվում է ժողովրդի անունից, նրան օգտագործելով, մանիպուլյացիայի ենթարկելով, իսկ ժողովրդի մի մասը դեռ հավատում է նոր իշխանությանը։ Մի՞թե հայ ժողովուրդը սրան է արժանի։

Մտածե՛ք ինքներդ։

Հ․Գ Հաջողելու բանաձևը պրոֆեսիոնալ, կառուցողական, հայի համախմբման, ներքին և արտաքին քաղաքականության մեջ բարձր պատասխանատվություն ստանձնելու մեջ է՝ Արցախի և Հայաստանի առջև»։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

Նույն շարքից