Քաղաքականություն 

Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք․ Թեհմինա Վարդանյան

analitik.am

«Այսօր Երևանի ավագանին քննարկում էր իմ կողմից ներկայացված փողոցների անվանափոխության երեք նախագծերը։ Երեքից միայն ընդունվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոցի նախագիծը։

Լինեմ անկեղծ․ արդեն ամիսներ շարունակ աշխատելով «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամների հետ, դեռևս հստակ չէի գիտակցում՝ ու՞ր կարող է հասնել որոշ անդամների մտքի «պայծառությունն» ու պատկերացումները։

Չհնչեց գոնե մեկ հիմավորված փաստարկ՝ ինչու՞ են դեմ, որ Մաշտոցի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը կրեն Սուրբ բառը։

Իհարկե հասկանում եմ, որ որոշ մարդիկ այդպես էլ չեն հասկանում՝ ի՞նչ ասել է ավագանու անդամ, ի՞նչ ասել է ավագանու գործունեություն, քանզի արդեն իսկ շատերի համար ընդամենը ամիսներ անց անհետաքրքիր են դարձել և ավագանու նիստերը, և հանձնածողովների նիստերը, քանզի երկուսի ժամանակ էլ մի կերպ է քվորում ապահովվում։

Որոշակիորեն հասկանում եմ, որովհետև շատերը այդպես էլ չհասկացան՝ ինչպե՞ս հայտնվեցին այդ դահլիճում, որտեղի՞ց եկան և ու՞ր են գնում։

Չեմ ուզում նույնիսկ խոսել 57 հոգանոց «Իմ Քայլ» խմբակցության քարտուղարի հայտարարությունների և վերջինիս ամուսնու, ով ևս ավագանու անդամ է տեսակետների ու հետագա գրառումների մասին։

Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք․․․»։

Թեհմինա Վարդանյան

Նույն շարքից