ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը, դատապարտվել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու դիվերսիոն գործողությունները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության ապակայունացմանն ուղղված պահվածքը, որը խանգարում է բանակցային խաղաղ գործընթացին, բայց միեւնույն ժամանակ, ՀՀ ԶՈւ-ն եւ ԼՂՀ պաշտպանության բանակը շարունակում են վերահսկել իրավիճակն ու ապահովում են մեր անվտանգութունը»,- շեշտել է նա:
ՀՀԿ ԳՄ նիստը դատապարտել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը