Գլխավոր Հասարակություն 

Տիգրան Խուդավերդյանն ընտրվել է Яндекс ընկերության գործադիր տնօրեն

analitik.am

Яндекс ընկերությունը կրկին խմբի գործադիր տնօրենի հաստիք է հաստատել, որը զբաղեցնելու է Տիգրան Խուդավերդյանը: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Խուդավերդյանի ներկա պաշտոնում վերջինիս կփոխարինի Դանիիլ Շուլեյկոն:

Բացի դրանից, 2019 թվականի օգոստոսից իր պաշտոնից կհեռանա տեխնիկական տնօրեն Միխայիլ Պարախինը, ով կշարունակի ընկերությանն օգնել տնօրենների խորհրդի մակարդակում:

Նույն շարքից