Հասարակություն 

Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում. պահանջում են էժանացնել գազը

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն ա տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկենք բնակիչներին»։

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից