Հասարակություն 

Քիչ առաջ լսեցի «Սուրբ․․․» կներեք, «Լույս » խմբակցության անդամների առաջարկության մասին

analitik.am

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐ
Քիչ առաջ լսեցի, որ «Սուրբ․․․» կներեք, «Լույս » խմբակցության Երևանի ավագանու անդամներն առաջարկել են Գրիգոր Լուսավորիչի, Մաշտոցի, Խորենացու փողոցների անվանումներից առաջ ավելացնել «սուրբ» ածականը։ Մի կողմ թողնենք, որ մինչև հիմա որևէ մեկն, այդ թվում հոգևորականները ինձ հիմնավոր բացատրություն չեն տվել, թե ինչ է նշանակում՝ ՍՈՒՐԲ։ Բայց հարցը սրանում չէ,հարգելի լուսավորչականներ, կներեք՝ լուսավորականներ եղեք հետևողական և այլ փողոցներ, որոնք անվանակոչվել են հայ կոմունիստների անուններով․ Մյասնիկյան, Խանջյան և այլն, առաջարկեք դրանք հավելել ԸՆԿԵՐ-ով, որն ի դեպ ավելի հասկանալի եզր է, քան սուրբը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան

Նույն շարքից