Հասարակություն 

Զելենսկին Նիկոլը չէ, Զելենսկին՝ Նիկոլից հետո եկողն է /տեսանյութ/

analitik.am

Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ժողովրդի ծառա» Զելենսկին, ով անմիջական ա, պարզ ա, հասարակ, մոբիլ, էպատաժային ու հնարամիտ, այս օրերին բավականին արմատական որոշումներ ա ընդունում, որով քարը քարին չի թողնում Պորոշենկոյի կառուցած համակարգից ու քարոզչությունից։

Սա մեզ մոտ՝ Հայաստանում որոշ դիտորդների առիթ ա տվել համեմատություններ անցկացնել ու նմանություններ գտնել Զելենսկու ու Փաշինյանի միջև։

Եվ ես եկել եմ ասելու, որ տղերք, մի խառնեք։ Զելենսկին Նիկոլը չի։ Զելենսկին՝ Նիկոլից հետո եկողն ա։ Իսկ ահա Նիկոլը՝ հետհեղափոխական վարչակազմը, Պորոշենկոն ա։
Ու եթե շատ եք ուզում իմանալ, թե ինչ է լինելու մեզ մոտ հետո, ուշադիր հետևեք Ուկրաինային։ Իսկը ժամանակի մեքենա ա։

Հատկապես տպավորիչ էր Ռադան ցրելու հիմնավորումը՝ «ցածր հանրային վստահությունը, մոտ 4 տոկոս»։ Էն Ռադան, որ հեղափոխությունից հետո էր ընտրվել։

Սերձեչնի պրիվետ Արարատ Միրզոյանին, Լիլիթ Մակունցին ու մնացած ութ տասնյակ դեպուտատներին։ Մի հատ ուսումնասիրեք արդեն նախկին ռադայականներին ու գտեք ձեզ իրենց մեջ, հասկացեք՝ ուր են/եք հայտնվելու։

Դե իսկ Փաշինյանը ճիշտ կանի հետևի Պորոշենկոյի ճակատագրին։

Թե չէ՝ նմանություն։ Չէ մի չէ։ Յակոբինյանին ժիրոնդիստի հետ մի խառնեք։ Դե իսկ Նապոլեոնը ոչ Ուկրաինայում ա նշմարվում, ոչ էլ առավել ևս մեզ մոտ»։

Նույն շարքից