Հասարակություն 

Ես վստահ եմ, որ չի գտնվի պատգամավոր, ով դեմ կլինի այս նախագծին. Զոհրաբյան

analitik.am

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվելու է իմ եւ իմ գործընկերների նախագիծը՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, կենդանու սպանությունը, խոշտանգումը քրեականացնելու վերաբերյալ։

Ես վստահ եմ, որ խորհրդարանում չի գտնվի պատգամավոր, ով դեմ կլինի այս նախագծին։

Որովհետեւ, մի անգամ արդեն ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ ինձ համար պոտենցիալ մարդասպանի եւ կենդանուն խոշտանգողի, սպանողի եւ ծանակողի միջեւ առանձնապես մեծ տարբերություն չկա։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից