Հասարակություն Բարի օր 

Այսուհետ որդեգրել ցանկացող անձինք հատուկ դասընթացներ կանցնեն

Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստի ժամանակ քննարկվեց և ընդունվեց նախագիծը, որը վերաբերում է երեխա որդեգրել ցանկացող անձանց:

Նախագծով հաստատվում է որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման կարգը և որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները:

Վերոնշյալ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Դասընթացների ժամանակ որդեգրել ցանկացող անձին կտրամադրվեն հոգեբանական, մանկավարժական և իրավական գիտելիքներ երեխայի խնամքի և դաստիարակության համար:

Նույն շարքից