Բարի օր Տնտեսություն 

Կարո՞ղ ա գնանք մի հատ էլ բացում անենք. Փաշինյանը կատակեց հայտնի գործարանի մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարությունը որոշեց բավարարել Ջերմուկ գրուպի հայտը, որը վերաբերում է ներկրվող ապրանքները մաքսատուրքից ազատելուն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ընկերությունն ապրանքներն օգտագործելու է արտադրանքն արտահանելու նպատակով, ներկրվող ապրանքը սարքավորումներ են:

Ընդունված նախագծի արդյունքում նախատեսվում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 363 միլիոն դրամ, մաքսատուրքից ազատման գումարը՝ 34,3 միլինո դրամ:

Վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ քննարկում է կազմակերպվել՝ հասկանալու համար, թե ինչպիսի արդյունավետություն ունեն այսպիսի արտոնությունները: Փաշինյանը նշեց, որ արտոնությունները նպատակին ծառայում են 90 և ավելի տոկոսով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մամուլում որոշակի պարբերականությամբ որոշակի ահազանգեր են լինում արտոնություններ ստացող ընկերությունների մասին՝ հույս հայտնելով, որ մամուլում հայտնվող տեղեկություններն այդ ընկերություններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու առիթ կհանդիսանան:

Նախարար Խաչատրյանը հայտնեց, որ այս շաբաթվա ընթացքում արդեն արտադրություն է ընթանում կենցաղային տեխնիկա արտադրող կազմակերպությունում:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրեն ամենօրյա ռեժիմով զեկուցում են, որ հենց այդ գործարանում ինչ-որ բան է կատարվում: Ասում են, թե գործարանը բացել են, բայց այն չի աշխատում:

«Ես հաստատում եմ, որ այնտեղ 15 մարդ հեռուստացույց է հավաքում»,-հայտարարեց Խաչատրյանը:

«Կարող ա գնանք մի հատ էլ բացում անենք»,-կատակեց Փաշինյանը:

Նախարարևը նաև հայտնեց, որ գործարանում պետք է աշխատի 70 մարդ:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին հույս հայտնեց, որ շուկայի հետ կապված արտադրողների սպասելիքները կարդարանան:

 

 

 

Նույն շարքից