Բարի օր Հասարակություն 

Պարոն Պապիկյան, տեսնայութը տեսե՞լ եք, որ երեխեքն ասում են՝ Նիկոլը խոստացավ ու գլխառադ արեց. Նիկոլ Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանին

Պարոն Պապիկյան, տեսե՞լ եք այն տեսանյութը, որ Սիս գյուղում երեխեքը հարցազրույց են տալիս ու ասում, որ Նիկլոլն եկավ խոստացավ, բայց գլխառադ արեց: Այդ ճանապարհն ինչ եղավ, ինչու չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ: Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Պապիկյանը նշեց, որ երեխաների խնդրանք հաշվի առնելով՝ այդ մասում ասֆալտ կարվի, նախագիծն ուղարկվել է, սակայն հնարավոր է՝ կարիք լինի, որ արագցնելու համար կարիք լինի մեկ անձից գնում կատարել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հայտնեց, որ այսուհետ ՀՀ բոլոր երեխաները ճիշտ ձևը կիմանան, ինչին վարչապետ Փաշինյանը պատասխանեց բարձր ծիծաղով. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, գուցե պե՞տք չէ երեխաների ճնշումներին շատ ենթարկվել ու ամեն ինչ անել սահմանված կարգով»:

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ ճանապարհը պետք է նոր տեխնոլոգիաներով կառուցվեր, սակայն Պապիկյանն ասաց, որ այդ նոր տեխնոլոգիայի մասով փորձաքննության նախնական արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն, դրա համար, ամենայն հավանականությամբ, ասֆալտ կարվի:

 

  • 62
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    64
    Shares

Նույն շարքից