Վերջապես կայացավ այն, ինչ շատերը կարծում էին չի կայանալու: Կայացավ, չնայած դրա չկայանալու մասին խոսում էին որոշ պրիմիտիվ անհեռատես քաղաքական գործիչներ. կայացավ, չնայած որոշ մարդիկ ամեն ինչ անում էին, որպեսզի այն չկայանա, կայացավ… Այո կայացավ, այն էլ ամառվա ամենաշոգ օրերից մեկի ժամանակ: Կայացավ չնայած հանրապետության մեծ մասը հանգստավայրերում էր:
Ինչպես հասկացաք խոսքս ՕԵԿ-ի հանրահավաքի մասին է: Երբ ես այդ մարդաշատ հրապարակից գնում էի տուն, տեսա, որ փողոցներում համարյա մարդ չկար և դա բնական է, որ այդպես էլ պետք է լիներ, չէ որ իմաստ չկա այս շոգին դուրս գալու:
Հենց այդ ժամանակ էլ մոտս հարց առաջացավ, որն ուղղված է ՕԵԿ-ի օպոնենտներին` «Հարգելի «անտիօեկականներ» , միգուցե պատասխանեիք, թե ինչու էին այդքան մարդ հավաքվել հրապարակում, եթե ըստ ձեզ ՕԵԿ-ը ռեյտինգ չունի, կամ ինչպես դուք եք սիրում արտահայտվել, այլևս հավատ չի ներշնչում…»
Այս հարցը տալով ես իհարկե ակնկալում եմ, որ դուք կարող է ընդդիմանաք ինձ և ասեք`«դե այդտեղ հիմնականում եմ՝ ՕԵԿ-ի մասան էր և հենց այստեղ դուք ինքներդ ձեզ կհակասեք, չէ որ մի քանի օր առաջ դուք ասում էիք, որ իրականում ՕԵԿ-ում էլ մարդ չի մնացել…»
Հ.Գ. Ժողովուրդ ջան, հիմա դիմում եմ ձեզ`կյանքը ցույց տվեց, որ այս քաղաքական ուժը միշտ էլ կենսունակ է եղել և կլինի, քանզի իր կողմից բարձրացված հարցերը միշտ էլ բխել են հանրության, մասնավորապես հանրության անապահով խավի ներկայացուցիչների շահերից, իսկ նրանք այսօր ցավոք սրտի մեծամասնությունն են …
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Թումանյանը: