Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում ընդունվեց նախագիծը, որը վերաբերում է զինծառայողների աշխատավարձերի չափերի հավելմանը: Փոխոխության արդյունքում զինծառայողների դրամական ապահովվության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով: Հավելումը հավասար է լինելու բոլորի մոտ: Այսինքն գլխավոր շտաբի պետը և պայմանագրային շարքայինը նույն չափով հավելում է լինելու:
Հաշվի առնելով այն, որ կրտսեր սպայական կազմն ու շարքային կազմը ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ նրանց դեպքում տոկոսային աճն ավելի բարձր է լինումւ: Ինչպես նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, կրտսեր ենթասպայական և շարքային կազմի համար աշխատավարձը միջին 18 տոկոսով կբարձրանա, իսկ հատուկ պայմաններում ծառայողների համար հավելավճար է լինելու: Ստացվում է, որ աշխատավարձը կրտսեր կազմի համար տոկոսային մասով ավելի շատ է բարձրանում:
Նախարար Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նախագծի համար, իսկ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին: